A
A
Քնում հելնում են, նամազից հետո ասում, որ ՀՀ-ում Սահմանադրությունը պտի փոխվի․ Աշոտ Հարությունյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎատ չէր լինի, եթե մենք չունենայինք 44-օրյա պատերազմը, Արցախի կորուստը, թեկուզ ՀՀ-ում, այդ թվում մայրաքաղաք Երևանում հացը վաճառվեր կտրոններով, «Նոր պրոյեկտ. Տնտեսական ալիք» նախաձեռնության պանելային քննարկման ժամանակ ասաց ՀՀ Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։
Նա նշեց, որ այսօր համար առաջին խնդիրը հայի պահպանությունն է.«Եթե այսօր քննարկենք Ե՞Մ, թե՞ ԵԱՏՄ, ապա պետք է հասկանանք, որ բոլոր տնտեսական բլոկների հետևում կա ռազմական բլոկ և մեկը մյուսին լրացնում է։ Պետք է հասկանանք, թե այդ ռազմական բլոկները ինչ են տվել և ինչ են տալու մեր երկրին։ Մենք պետք է ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները լավացնենք, բայց չվնասենք մեր կապերը ԵԱՏՄ-ի հետ»։
Մանրամասները՝ տեսանյութում