Բացել լրահոսը Փակել լրահոսը
655
A A
Քաղաքականություն

Տիգրան Խաչատրյանը հյուրընկալել է Զարգացման ֆրանսիական գործակալության Եվրասիայի տարածաշրջանային տնօրենին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հյուրընկալել է Զարգացման ֆրանսիական գործակալության Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Մաթյո Վասյորի գլխավորած պատվիրակությանը:

Փոխվարչապետը բարձր է գնահատել Ֆրանսիայի հետ բազմաոլորտ համագործակցության հետագա ընդլայնման և խորացման գործընթացում Զարգացման ֆրանսիական գործակալության դերակատարումը:

Մասնավորապես կարևորվել է ԶՖԳ միջոցով ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգին ցուցաբերված աջակցությունը՝ ինչպես քաղաքականության վրա հիմնված բյուջետային, այնպես էլ տեխնիկական աջակցության ծրագրերի միջոցով:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի, այդ թվում՝ Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքների և այլ ընթացիկ ծրագրերի վերաբերյալ:

Կողմերն անդրադարձ են կատարել նաև համագործակցության հետագա ընդլայնման հնարավորություններին: