A
A
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն ու ԵԽ պատվիրակության անդամներն այցելել են Գորիս, Խաչիկ և Երասխ համայնքներ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն ընդունել է Եվրոպական խորհրդի ճգնաժամային կառավարման քաղաքացիական ասպեկտների կոմիտեի պատվիրակությանը։
X-ի միկրոբլոգում առաքելությունը տեղեկացնում է, որ այցը եղել է երեկ։
«Պատիվ է հյուրընկալել Ճգնաժամային կառավարման քաղաքացիական ասպեկտների կոմիտեին։ Պատվիրակները հանդիպել են ԵՄ դիտորդական առաքելության անձնակազմի հետ և միացել են Գորիս, Խաչիկ և Երասխ գյուղերի պարեկներին՝ ավելին իմանալու առաքելության աշխատանքի և տեղում տիրող իրավիճակի մասին»,-ասված է հաղորդագրության մեջ։