Բացել լրահոսը Փակել լրահոսը
ալիև
A A
Քաղաքականություն

Իլհամ Ալիևը իր իրանցի գործընկերոջը հղված շնորհավորական նամակում նրան հրավիրել է Բաքու

Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկրում կայացած համապետական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ մի շարք երկրների ղեկավարներից ստացել է շնորհավորական ուղերձներ։  

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հերթին իրանցի գործընկերոջը հղված շնորհավորական նամակում նրան հրավիրել Բաքու։ Ալիևն ասել է, որ Բաքուն մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի և Իրանի հարաբերություններին՝ «կառուցված այնպիսի ամուր հիմքերի վրա, ինչպիսիք են ընդհանուր կրոնական և մշակութային արմատները, բարեկամությունն ու եղբայրությունը»։ Իր շնորհավորանքի տեքստում Ալիևը վստահություն է հայտնել, որ Բաքուն և Թեհրանը համատեղ ջանքերով կհասնեն ավանդաբար բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանը և Ադրբեջանի ու Իրանի միջև փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը։