A
A
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը ժամանել է Երևան
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը ժամանել է Երևան, ինչի մասին հայտնել է ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջը:
Նշվում է, որ այցի ընթացքում նա կհանդիպի պետական պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ԶԼՄ-ների և գործարար ոլորտի առաջնորդների հետ:
«Միացյալ Նահանգները վերահաստատում է իր հաստատակամ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, տնտեսական դիմակայունությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը», - ասված է հաղորդագրության մեջ։