Բացել լրահոսը Փակել լրահոսը
766
A A
Քաղաքականություն

Միացյալ Նահանգները հատկացրել է շուրջ 16 միլիոն ԱՄՆ դոլար Հայաստանում պարեկային ոստիկանության ձևավորման նպատակով․ Պետքարտուղարի տեղակալ

Պետքարտուղարի տեղակալ Զեյան խոսքով հանդես եկավ Պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման նոր մասնաշենքեր այցի ընթացքում։ Հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։

Միացյալ Նահանգները հատկացրել է շուրջ 16 միլիոն ԱՄՆ դոլար Հայաստանում պարեկային ոստիկանության ձևավորման նպատակով և հանձնառու է աշխատել Հայաստանի հետ՝ իրավապահ կառույցների բարեփոխումներն առաջ մղելու հարցում։ «Մենք շարունակում ենք խորացնել հայ-ամերիկյան համագործակցությունը բոլոր օղակներում՝ հիմնվելով

ընդհանուր ժողովրդավարական արժեքների, ժողովուրդների միջև ամուր կապերի և իրավունքի գերակայության նկատմամբ անսասան հանձնառության վրա», - ասաց պետքարտուղարի տեղակալ Զեյան։