A
A
EU4Dialogue. խելացի կանգառ է տեղադրվել Հայաստանի Բերդ համայնքում
Աջակցիր «Ա1+»-ինԵվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող EU4Dialogue նախագիծն օգնել է Հայաստանի Բերդ համայնքում նոր կանգառ տեղադրել:
Փակ կանգառը գտնվում է Բերդ համայնքի նոր բարեկարգված լեռնային ճանապարհի սկզբնամասում և միացնում է Նավուր և Իծաքար բնակավայրերը։
Խելացի կանգառը առաջարկում է մի շարք հարմարություններ: Ավտոբուսի սպասող ուղևորները կարող են լիցքավորել իրենց հեռախոսները և օգտվել ներկառուցված անվճար գրադարանից։ Կանգառն ունի նաև աղբարկղ և զարդարված է ծաղիկներով։
Ավտոբուսի կանգառը նախագծվել և կառուցվել է Բերդի կանանց ռեսուրս կենտրոն հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության և ՄԱԶԾ-ի աջակցությամբ՝ EU4 Dialogue ծրագրի շրջանակներում: