Բացել լրահոսը Փակել լրահոսը
98
A A
Հասարակություն

Դդմաշեն գյուղի տներից մեկի բակում պատ է փլուզվել, ինչի հետևանքով կա տուժած

ՀՀ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի տներից մեկի բակում պատ է փլուզվել, ինչի հետևանքով կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
 
Դեպքի մասին ահազանգը ստացվել է օգոստոսի 27-ին, ժամը 10։06-ին, նշել են, որ միջադեպը տեղի է ունեցել շինարարական աշխատանքների ժամանակ։
 
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ տան մոտակա անասնագոմի հողաշեն պատը մասամբ փլուզվել է (մոտ 6 քմ), տուժած Ռ․ Ա․-ն տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր»,– ասված է հաղորդագրությունում։
Փրկարարները սահմանազատել են տարածքը։