Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-0x0wh-786x458z-1
A A
Քաղաքականություն

Պուտինը և Ալիևը քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Ղեկավարները գոհունակություն են հայտնել Ռուսաստանի նախագահի՝ վերջերս Ադրբեջան կատարած պետական ​​այցի հաջող արդյունքների կապակցությամբ։ Նշվել է, որ բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը կնպաստի ռուս-ադրբեջանական դաշնակցային և գործընկերային հարաբերությունների հետագա խորացմանը։

«Շարունակվել են քննարկումները Հարավային Կովկասում տիրող իրավիճակի տարբեր ասպեկտների, այդ թվում՝ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախապատրաստման, սահմանի սահմանազատման և սահմանագծման, երկու պետությունների միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերի շուրջ։

Այս կապակցությամբ ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը այսուհետ ևս հնարավոր աջակցություն ցուցաբերել Բաքվին և Երևանին՝ համապատասխան փոխընդունելի որոշումներ մշակելու գործում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել անձնական շփումները»,- նշված է հաղորդագրության մեջ։