A
A
Պավել Դուրովը դատական հսկողության տակ է վերցվել, նրան արգելված է լքել Ֆրանսիայի տարածքը
Աջակցիր «Ա1+»-ինՊավել Դուրովը դատական վերահսկողության տակ է վերցվել, նրան արգելված է լքել Ֆրանսիայի տարածքը և պետք է 5 մլն եվրոյի չափով գրավ մուծի:
Գրավի դիմաց ազատ արձակվելուց հետո Դուրովը պետք է շաբաթը երկու անգամ ներկայանա ոստիկանություն։
Այս մասին հայտնում է Փարիզի դատախազությունը, փոխանցում է ՌԻԱ Նովստին։
Դատախազության փոխանցմամբ, Դուրովը մեղադրվում է վեց հանցագործության մեջ, այդ թվում՝ ապօրինի գործարքներ իրականացնելու նպատակով առցանց հարթակ կառավարելու համար
Հիշեցնենք, որ որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը ձերբակալվել էր Փարիզի Լե Բուրժե արվարձանի օդանավակայանից բերման ենթարկվելուց հետո։
Հայտնել են նաև, որ Դուրովին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։