A
A
Գևորգ Պապոյանն այցելել է Արագածոտնի մարզի «Գլորիա չիզիս» պանրի արտադրամաս
Աջակցիր «Ա1+»-ինԱյցելեցի Արագածոտնի մարզի «Գլորիա չիզիս» պանրի արտադրամաս՝ գործունեությանն ու ընթացիկ ծրագրերին ծանոթանալու նպատակով։ Գրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Այցին մասնակցել են նաև Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:
«Գլորիա չիզիս» ընկերությունը հիմնադրվել է 2004 թ-ին: Մասնագիտացված է պանրագործության բնագավառում և սպառողին է ներկայանում 100% կաթից արտադրվող շուրջ 10 տեսակի հոլանդական տարբեր պանիրներով։
Արտադրամասում կիրառվում են հոլանդական ինժեներական լավագույն տեխնոլոգիաները, տարեկան պատրաստվում է 70.000 կգ պանիր, օրական վերամշակվում է ֆերմերային տնտեսություններից մթերվող 2 տոննա կաթ։
Հայտնել եմ ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ աջակցություն ցուցաբերելու կազմակերպության հետագա զարգացմանը: