Բացել լրահոսը Փակել լրահոսը
Փաշինյան կառավարության նիստ
A A
Տնտեսություն

382 միլիոն դրամ ՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Վարդենիս համայնքներին․ Կառավարության որոշումը

ՀՀ կառավարության 2024 թվականի սեպտեմբերի 12-ի հերթական նիստում որոշում է կայացվել 382 միլիոն 439.0 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Վարդենիս համայնքների մի շարք բնակավայրերում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքների համար։
Այդ թվում՝
 
59 միլիոն 586.6 հազար դրամ՝ Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրում խելացի ոռոգման համակարգի կառուցման համար։
72 միլիոն 599.2 հազար դրամ՝ Ճամբարակ համայնքի Դպրաբակ, Այգուտ, Գետիկ, Մարտունի, Կալավան, Բարեպատ բնակավայրերի և Վերին Ճամբարակ թաղամասի Կոմիտաս փողոցի, Շողակաթ համայնքի 6 բնակավայրերի փողոցների, Դրախտիկ Շողակաթ խաչմերուկի ու Ճամբարակ քաղաքի Թումանյան փողոցի լուսավորության ցանցերի կառուցման աշխատանքների համար։
41 միլիոն 580.4 հազար դրամ՝ Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի Կոմիտաս փողոցից մինչև Վ. Տերյան փողոց ընկած հատվածի, Բաղրամյան փողոցից դեպի Պ. Սևակ փողոց տանող ճանապարհ-անցուղու, Ճամբարակ քաղաքի Տ. Մեծ 6 և 8, Պ. Սևակ 12 բնակելի շենքերի բակերի և Ճամբարակի համայնքապետարանի հարակից և սպասարկող ճանապարհ-անցուղու ասֆալտապատման աշխատանքների համար /Բաղրամյան փողոցից դեպի Պ. Սևակ փողոց տանող ճանապարհ-անցուղու, Ճամբարակ քաղաքի Տ. Մեծ 6 և 8, Պ. Սևակ 12 բնակելի շենքերի բակեր/։
52 միլիոն 011.7 հազար դրամ՝ Վարդենիս համայնքի Ախպրաձոր, Ակունք, Արփունք, Լուսակունք, Խաչաղբյուր, Մաքենիս, Շատջրեք, Տրետուք, Մեծ Մասրիկ, Նորաբակ բնակավայրերում ոռոգման ջրի ջրագծերի կառուցման կամ վերակառուցման համար/Մաքենիս/։
156 միլիոն 661.1 հազար դրամ՝ Վարդենիս համայնքի Բանդեր թաղամասի կոյուղագծի և դրենաժային համակարգի կառուցման համար։