A
A
Սարի Թաղում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և կողաշրջվել
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի 19-ին, ժամը 02:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի Թաղի 7-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Վ., ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, վնասել տան մոտակայքում կայանած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան, բախվել գազատար խողովակին և կողաշրջվել. տուժածներ չկան:
Հատուկ տեխնիկայի օգնությամբ «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է բերվել տան ծածկի վրայից:
Փրկարարները ուղղել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը: