Բացել լրահոսը Փակել լրահոսը
Simple Collage Blank
A A
Պաշտոնական

Սևահողի ապօրինի տեղափոխման դեպքեր Կոտայքում. ԲԸՏՄ

 
❎ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հողի բերրի շերտի ապօրինի դուրսբերման և տեղափոխման կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Կոտայքի մարզում արձանագրել է իրավախախտման 4 դեպք։
❎ Եղվարդ քաղաքում և Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածում կանխվել է «ԿԱՄԱԶ» մակնիշի բեռնատարներով առանց համապատասխան թույլտվության ընդհանուր՝ 31խմ սևահողի ապօրինի տեղափոխումը։
❎ Հողի բերրի շերտով բեռնված բեռնատարները տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք, հարուցվել են վարչական վարույթներ։
✅ Միջոցառումները շարունակվում են ՀՀ բոլոր մարզերում։
✔️ Հիշեցում՝ ՎԻՎՕ-ի հոդված 54.4-ով հողերի պահպանության կանոնները խախտելը՝ հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտը չկուտակելը, չպահպանելը, ոչ արդյունավետ և ոչ նպատակային օգտագործելը, ապօրինի տեղափոխելը' առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ' 50.000 ՀՀ դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ' 100.000 ՀՀ դրամի չափով: