A
A
«Կատա» սուպերմարկետում աղետի հետևանքները վերացվում են (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 26-ին Դեբեդ Գետի վարարումից առաջացած հեղեղից հետո Ալավերդի քաղաքն աղետի գոտի ճանաչվեց: Աղետից տուժած մի շարք կառույցներում, վնասի հետևանքները դեռ ամբողջությամբ չեն վերացվել: «Կատա» սուպերմարկետի մենեջերի խոսքով՝ բացի այն, որ հեղեղից ամբողջությամբ վնասվել է խանութի գույքն ու ապրանքը, նաև նորոգման կարիք է առաջացել, գրում է Անկյուն+3-ը։
«Աղետից ժամեր անց, մեր ամբողջ թիմով համախմբվել ենք և անցել աշխատանքի: Նախ մաքրել ենք, հետո՝ անցել վերանորոգման փուլին»,-ասում է խանութի մենեջեր Հեղինե Ասատրյանը: