Բացել լրահոսը Փակել լրահոսը
488768549_1232291368260314_2925637200668126607_n
A A
Պաշտոնական

5G տեխնոլոգիայով շարժական լայնաշերտ կապի ընդլայնմանն ուղղված կարևոր քայլ․ Մխիթար Հայրապետյան

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

ՀՀ-ում 5G տեխնոլոգիաներով շարժական լայնաշերտ կապի ցանցերի շարունակական զարգացումն ապահովելուն ուղղված հերթական կարևոր քայլն արված է 

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ՝ «Viva Արմենիա» ընկերությանը 10 տարի ժամկետով տրամադրվել են 2300-2350ՄՀց և 2350-2400ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածներ՝ շարժական լայնաշերտ կապի 5G տեխնոլոգիան առավել լայն տարածելու համար։ Ընկերությունը պետական բյուջե է փոխանցել 2.5 միլիարդ ՀՀ դրամ։

«Վիվա Արմենիա» ընկերությունը ստանձնել է հետևյալ պարտավորությունները՝

 3 տարում՝
Մայրուղիների 98% ծածկել շարժական ինտերնետով
Դրանցից առնվազն 10%՝ 5G տեխնոլոգիայով

 Յուրաքանչյուր նոր մայրուղի՝ շահագործումից հետո 3 տարում՝
98% շարժական ինտերնետով
10%՝ 5G-ով

 3 տարում՝
Երևան, Գյումրի, Վանաձոր, Կապան քաղաքների տարածքի 20%-ը՝ 5G-ով
Ինժեներական քաղաք, Զվարթնոց, Գյումրու, Կապանի օդանավակայաններ
Բոլոր սահմանային գործող և նոր մաքսակետերը լիարժեք 5G ծածկույթ

 5 տարում՝
Վերոնշյալ 4 քաղաքների 40%-ը՝ 5G ծածկույթով
Ակադեմիական քաղաքի ամբողջ տարածքը՝ 5G-ով

 7 տարում՝
Հայաստանի յուրաքանչյուր քաղաքային բնակավայրի 60%-ը՝ 5G տեխնոլոգիայով

Այս քայլը նշանավորում է նոր փուլ Հայաստանի թվային զարգացման ճանապարհին։