Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-08lXxkVr0L
A A
Հասարակություն

«Հեզբոլլահ»-ի նոր առաջնորդի հետ կապ հաստատել չի հաջողվում․ հաղորդվում է նրա զոհվելու մասին

«Հեզբոլլահ»-ի գործադիր մարմնի ղեկավար և անցած շաբաթ զոհված Հասան Նասրալլային փոխարինած Հաշեմ Սաֆիադինի հետ երեկվանից չի հաջողվում կապ հաստատել», - հաղորդում է Reuters գործակալությունը՝ Լիբանանի ուժային կառույցներին մոտ կանգնած միանգամից երեք աղբյուրներ վկայակոչելով։

Նշվում է, որ Սաֆիադինի հետ կապը խզվել է Բեյրութի հարավային արվարձաններին երեկ լուսադեմին հասցված հարվածներից հետո։

«Շարունակվող իսրայելական հարվածների պատճառով փրկրարարներն առայժմ չեն կարողանում այդ շրջանում աշխատանքներ իրականացնել», - նշում են Reuters-ի աղբյուրները։

«Ալ-Արաբիա» հեռուստաընկերության տվյալներով՝ Սաֆիադինը զոհվել է։ Նրա հետ միասին զոհվել են նաև այդ պահին «Հեզբոլլահ»-ի բունկերներից մեկում գտնվող Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի մի շարք սպաներ։