A
A
Մեղրիի ճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
Աջակցիր «Ա1+»-ինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-2, Երևան-Երասխ-Նորավան-Տաթև-Կապան-Մեղրի-ՀՀ սահման ավտոճանապարհին (Մեղրիի տարածաշրջան) հոկտեմբերի 15-ին կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Նշված ճանապարհահատվածը ժամը 11։00-ից մոտ 3 ժամ փակ է լինելու երթևեկության համար։
Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Տաթևի խաչմերուկից մինչև Սատանի կամուրջ ճանապարհահատվածում կատարվելու են պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով հոկտեմբերի 15-ի ժամը 12:00-ից մինչև հոկտեմբերի 16-ի ժամը 12:00 նշված ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։
Վարորդները ճանապարհահատվածը կարող են շրջանցել Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհով։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: