A
A
Հավելյալ 25 մլն դրամ կհատկացվի ՀՀ վարչապետի և նախագահի այցելությունների համար. որոշում
Աջակցիր «Ա1+»-ին2024 թ. պետական բյուջեով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հավելյալ 25 մլն դրամ կհատկացվի պատշաճ կազմակերպելու և ապահովելու ՀՀ վարչապետի և նախագահի՝ առաջիկայում նախատեսվող օտարերկրյա պետություններ այցելությունները: Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«ՀՀ նախագահի և վարչապետի, երբեմն նաև փոխվարչապետի օտարերկյա պետություններ այցերի աճով պայմանավորված աճել է նաև պետական արարողակարգի ծառայության աշխատակիցների գործուղումների քանակը, որի հետևանքով 2024 թ. ՀՀ պետական բյուջեով գործուղումների գծով նախատեսված գումարները չեն բավականացրել»,– ասված է որոշման մեջ: