Բացել լրահոսը Փակել լրահոսը
Միքայել Մելքումյան
A A
Պաշտոնական

Գլխավոր դատախազությունը պահանջում է Միքայել Մելքումյանից բռնագանձել 15 անշարժ գույք, 315 միլիոն դրամ

Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Միքայել Մելքումյանից բռնագանձել 15 անշարժ գույք, 315 միլիոն դրամ

 

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հոկտեմբերի 24-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Միքայել Մելքումյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

· 15 անշարժ գույք.

· 2 տրանսպորտային միջոց.

· 1 իրավաբանական անձում մասնակցություն.

· շուրջ 315 միլիոն դրամ: