A
A
Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանի հրաժեշտի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Աջակցիր «Ա1+»-ինՆոյեմբերի 9-ին տեղի ունեցավ Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանի հրաժեշտի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Այդ մասին հայտնում են դեսպանությունից։
Դեսպան Կարապետյանը իր ողջույնի խոսքում անդրադարձավ անցած երեքուկես տարիների ընթացքում կատարած աշխատանքին։ Նա առանձնահատուկ ընդգծեց հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման ճանապարհին տեղի ունեցած փոփոխությունները, ինչպես նաև այն դժվարությունները, որոնք դեսպանությունն ու համայնքը հաղթահարել են պատերազմական շրջանում: Դեսպանը կարևորեց համայնքի ղեկավարների հետ իրականացված ծրագրերը, նշելով, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր է դարձել իրականացնել բազմաթիվ նախաձեռնություններ:
Հանդիսավոր երեկոյի ընթացքում ելույթ ունեցան ՀԱԵ Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Ուկրաինայում հայերի միության շտաբի ղեկավար Դավիթ Մկրտչյանը, որոնք նշեցին դեսպանության, եկեղեցու և Ուկրաինայում հայերի միության միջև ձևավորված բացառիկ համագործակցությունը, որը կարևոր դեր է խաղացել համայնքի համախմբման գործում։ Նրանք կարևորեցին Ուկրաինայում Հայաստանի պաշտոնական ներկայացուցչության դերակատարությունը թե՛ երկկողմ հարաբերությունների ամրապնդման, և թե հայապահպանման հարցերում, մաղթելով հաջողություն Ուկրաինայում իր առաքելությունը ավարտող դեսպան Կարապետյանին։