A
A
Ավտոբուսի վարորդները գործադուլ են հայտարարել
Աջակցիր «Ա1+»-ինՔաղաքային ավտոբուսի վարորդները գործադուլ են անում։ Վաղ առավոտյան նրանց մեծ մասը գործի դուրս չի եկել։
Նրանք քաղաքային իշխանություններից պահանջում են բարձրացնել իրենց աշխատավարձը եվ դիսպետչերային կետերի մոտ զուգարաններ կառուցել։
Վաղ առավոտից Երեւանի կանգառներում մադաշատ է, տեւական ժամանակ մարդիկ տրանսպորտի են սպասում։
Աշխատում են հիմնականում մանուշակագույն հին ավտոբուսները։
Ա1+-ը երթուղիներից մեկի դիսպետչերից հետաքրքրվեց, թե որքան են աշխատավարձ են ստանում վարորդները։ Նա տեղեկացրեց, որ աշխատակարգը հետեւյալն է՝ ամսվա մեջ 15 օր աշխատում են, 15 օր՝ հանգստանում, և 15 օրվա դիմաց ստանում են մինչև 300 հազար դրամ աշխատավարձ։
Կանգառներում հավաքված մարդկանց մի մասը վարորդներին էին պաշտպանում՝ նշելով, որ պետք է բարձրացնել աշխատավարձը։
Մյուս մասն էլ հակառակը, քննադատում էին վարորդներին, թե կես ամսվա համար այդքան գումարը բարձր աշխատավարձ է և կարծիք հայտնում, որ ուղեվարձի փոփոխությունից հետո, երբ գումարը ավտոմատացված կերպով է վճարվում, հավանաբար ավտոբուսների վարորդները չեն կարողանում հավելյալ փող աշխատել ու դժգոհում են։