Բացել լրահոսը Փակել լրահոսը
470128907_878475787787023_6442560912346166896_n
A A
Տնտեսություն Պաշտոնական

ԿԲ-ն սահմանել է գնաճի նոր՝ 3% մակարդակ

Կենտրոնական բանկի առաջարկով «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով ամրագրվել է, որ 2025 թվականի ընթացքում Կենտրոնական բանկը դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ կընդունի՝ առաջնորդվելով 12-ամսյա գնաճի 3% նպատակային ցուցանիշով՝ ±1.0 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում:
 
➡️ Մեր գնահատականներով՝ գնաճի նպատակային ցուցանիշի նվազեցումը և 3% մակարդակում սահմանումը կարևոր նախապայման է ՀՀ տնտեսության երկարաժամկետ զարգացման համար։
 
❕Այս փոփոխությունը կնպաստի ոչ միայն կայուն տնտեսական աճի ապահովմանը, այլ նաև հասարակության բարեկեցության բարձրացմանը։
 
📌 Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://www.cba.am/.../pmessa.../Target_Announcement_ARM.pdf