A
A
Ալավերդիում և Թումանյանի տարածաշրջանում արձանագրված քամին զգալի վնասներ է պատճառել
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Ալավերդիում և Թումանյանի տարածաշրջանում արձանագրված քամին զգալի վնասներ է պատճառել համայնքային տնտեսություններին, հայտնում է Անկյուն+3-ը։
Մասնավորապես, ուժեղ քամու հետևանքով ծառեր են ընկել էլեկտրալարերի վրա, որից հուսանքազրկվել են Թումանյան համայնքի Աթան, Լորուտ Մարց գյուղերը։ Հոսանքազրկվել է նաև Հաղպատ գյուղը։ « Հայաստանի էլեկտրական ցանցեր » ՓԲԸ աշխատակիցների միջոցով վերականգնվել է բոլոր գյուղերի էլեկտրամատակարարումը։ Այս պահին մասնագետներն աշխատում են Ջիլիզա գյուղի էլեկտրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ։
Քամին վնասներ է պատճառել նաև Ալավերդու քաղաքային տնտեսությանը: Չնորոգված ու հին տանիքներից պոկվել են շիֆերներ, թիթեղներ, պատշգամբաճաղեր, կոտրվել են ծառեր, տարբեր համայնքներում ընկել են նոր տեղադրված տոնածառերը։