Բացել լրահոսը Փակել լրահոսը
Screenshot 2024-12-20 184533
A A
Պաշտոնական

Ապօրինի եղանակով տանը պատրաստում և իրացնում էր օղի, կոնյակ և գունավոր խմիչքներ. նախաձեռնվել է քրեական վարույթ (տեսանյութ)

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գյումրիի բնակիչ 36-ամյա տղամարդը Աթարբեկյան փողոցի իր տանը առանց համապատասխան թույլտվության պատրաստում, շշալցնում, ակցիզավորում և իրացնում է տարբեր մակնանշումներով օղի, կոնյակ և գունավոր խմիչքներ:


Օպերատիվ տեղեկությունները ստուգելու նպատակով Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները դեկտեմբերի 17-ին այցելել են 36-ամյա տղամարդու տուն: Վերջինս հայտնել է, որ չունի համապատասխան թույտվություն, սակայն ապօրինի եղանակով շշալցրել, պիտակավորել և իրացրել է տարբեր տեսակի խմիչք: Ստուգման ընթացքում ոստիկանները խոհանոցի ակնհայտ տեսանելի հատվածում նկատել են շշալցված օղի, կոնյակ, գունավոր խմիչք, նաև պլաստմասե տարաներով օղի:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Վարույթի շրջանակում կատարված զննությամբ գյումրեցի տղամարդու տանը հայտնաբերվել և վերցվել է տարբեր տարողությամբ ու տարբեր տեսակի 30 շիշ կոնյակ, 28 շիշ օղի, 14 շիշ լիկյոր, պլաստմասե տարաներում լցված 45 լիտր օղի և 25 լիտր կոնյակ, լիկյորի պատրաստելու համար նախատեսված 4 լիտր հեղուկ, կոնյակի համար նախատեսված տարաներ, ակցիզներ և խցաններ:
Կատարվում է նախաքննություն:

`