Կաթի և փոշու բախումը ՀՀ շուկայում․ Երևանի կարմիր գծերը, ըստ դատարանի, անհիմն են թանկացել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿաթի և փոշու բախումը ՀՀ շուկայում․ Երևանի կարմիր գծերը, ըստ դատարանի, անհիմն են թանկացել
Թեմայի այս շաբաթվա թողարկմանը ներկայացրել ենք․
- Կաթի մթերման խնդիրները,
- Երևանի կարմիր գծերը և օդի աղտոտվածությունը,
- Կրթության ոլորտի հասանելիության խնդիրները
Կաթի մթերման մասին
Հայաստանում կաթնամթերքի զգալի մեծ մասը պատրաստվում է կաթի փոշուց, և սա խնդիր է նաև գյուղատնտեսների համար։ Ասում են՝ իրենք արտադրում են կաթը, իրենք կանգնում են խնդրի առաջ։
Կաթի գինը, ըստ վիճակագրական կոմիտեի, վերջին 5 տարում տատանվել է 140-220 դրամի սահմաններում։ Սրանք միջինացված տվյալներ են, և ներառում են բոլոր մարզերի մեծ ու փոքր տնտեսությունների վաճառած կաթը։ Հիմա գները համեմատաբար ցածր են։
Եվ այո, դրա վրա էապես ազդում են կաթի փոշու ներկրումները։ Վերջին 5 տարում Հայաստան է ներկրվել 100 միլիոն դոլարի կաթի փոշի։ Ընդ որում՝ այն ամիսներին, երբ Հայաստանում կաթի գինը բարձր է եղել, դրսից ավելի շատ են կաթի փոշի բերել։ Եղել են ամիսներ, որ 3-4 միլիոն դոլարի կաթի փոշի է եկել Հայաստան։
Մանրամասները դիտեք տեսանյութում։
Լուրերի մասին
Դատարանն անվավեր է ճանաչել Երևանի կարմիր գծերի վարձը բազմապատկելու և տարեկան վճարը 160 հազար դրամի հասցնելու որոշումը, որը գործել է ամբողջ 2024 թվականի ընթացքում։ Քաղաքապետի խոսնակը հայտնել է, որ դատարանի որոշումը դեռ ուժի մեջ չի մտել, և իրենք բողոքարկելու են այն։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ Երևանում պետք է սահմանափակեն ժամկետանց և օդն աղտոտող մեքենաների երթևեկությունը։ Նա հանձնարարել է, որ աշխատակիցները երկուս ամսում պլան կազմեն, թե ինչպես են 4 տարում լուծելու Երևանի աղտոտվածության խնդիրը։ Նա խոսել է նաև հանրային տրանսպորտի մասին ու ասել է, որ այն գերծանրաբեռնված է, իսկ որոշ թաղամասերի համար վիճակն ավելի վատ է, քան նախկինում։
Մյուս լուրերը դիտեք տեսանյութում։
Տնտեսական տարվա մասին
Տարվա ավարտին մոտ արդեն կարելի է եզրակացնել՝ ինչպիսին էր այն տնտեսության տարբեր ճյուղերի համար։ Տնտեսագետ, Tvyal.com հարթակի հիմնադիր Աղասի Թավադյանը ներկայացնում է, թե որ ոլորտներում ինչ արդյունքներ են գրանցվել։
Վերլուծությունը դիտեք տեսանյութում։
Բացատրական թեմայի մասին
Դպրոցի տարրական ու միջին դասարանների տարիքային խմբի երեխաների 91 տոկոսն գնում է դպրոց։ Միջին մասնագիտական ուսուցումը, սակայն, շատ ավելի ցածր ցուցանիշ ունի՝ 9 տոկոս։ Սա զգալիորեն զիջում է Հայաստանի հետ համեմատելի երկրների ցուցանիշին, որը 17 տոկոս է։
Աղքատ բնակչության ընդամենը 43.4 տոկոսն է հաճախում մանկապարտեներ, և ընդամենը 17.2 տոկոսն ունի բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն: Նույնպիսի խնդիր կա նաև գյուղական բնակավայրերում, որտեղ երեխաների ընդամենը 42 տոկոսն ունի մանկապարտեզ գնալու հնարավորություն, և ընդամենը 26.7 տոկոսն ունի բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն:
Մանրամասները դիտեք տեսանյութում։
Ա1+-ի Թեման նորից եթերում կլինի 2025-ի հունվարի 11-ին ՝ ներկայացնելու տնտեսական ու սոցիալական անցուդարձը։
Գրեք մեզ, եթե կուզեք փողի այս կամ այն Թեման տեսնել մեր եթերում։