Բացել լրահոսը Փակել լրահոսը
471313073_1168085968216578_7013791287977081844_n
A A
Պաշտոնական

Դուք եք ապահովում մեր երկրի էներգետիկ անվտանգության հիմքերը․ նախարարի ուղերձը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի ուղերձը Էներգետիկի օրվա կապակցությամբ:

Հարգելի՛ էներգետիկներ,

Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Էներգետիկի օրվա կապակցությամբ:

Հենց դուք եք ապահովում մեր երկրի էներգետիկ անվտանգության հիմքերը՝ աշխատելով մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ:

Այսօրվա արագ զարգացող աշխարհում էներգետիկայի դերը կարևորագույն նշանակություն ունի և մեր համատեղ աշխատանքի արդյունքում պետք է կարողանանք հաղթահարել բոլոր մարտահրավերները և շարժվել դեպի կայուն ու զարգացած էներգետիկ ապագա:

Էներգետիկ ոլորտն այսօր մեր տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է։

Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է:

Կրկին շնորհավորում եմ ձեզ՝ մաղթում առողջություն, ուժ և անսպառ էներգիա: