Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Պաշտոնական

 

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար։

Արտաշավան-Ծիլքար ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար: Գեղարքունիքի մարզում, Ապարանի, Արագածի, Թալինի (մառախուղ) տարածաշրջաններում, Ջերմուկ, Դիլիջան քաղաքներում, Լանջանիստ, Լուսաշող, Լանջազատ գյուղերում, «Մեղրու սար», Սարավան-«Զանգեր», «Զանգեր»-Ծղուկ հատվածներում և Վարդենյաց լեռնանցքում (մառախուղ) տեղում է ձյուն։

Սարալանջ-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Արագածի տարածաշրջանում բուք է։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: