Բախվել են շուրջ 3 տասնյակ տրանսպորտային միջոցներ․ կա մեկ զոհ և տուժածներ․ ՆԳՆ մանրամասները
Աջակցիր «Ա1+»-ինՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է․
Դեկտեմբերի 29-ին, ժամը 8-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհին՝ Մասիս-Մարմարաշեն հատվածում տեղի է ունեցել շղթայական ավտովթար։
Ըստ նախնական տեղեկության՝ եղանակային վատ պայմանների և ցածր տեսանելիության պատճառով բախվել են շուրջ 3 տասնյակ տրանսպորտային միջոցներ։ Կա մեկ զոհ և տուժածներ։
ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողները տեղում իրականացնում են ծառայություն։ Մեքենաների մեծ մասն արդեն դուրս է բերվել վթարի վայրից և ճանապարհն այս պահին երթևեկելի է։
Հարգելի՛ վարորդներ, անվտանգության նկատառումներից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել զգոն՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մերկասառույցի և մառախուղի պատճառով շղթայական ավտովթարներ և մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։