Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_01 (1)
A A
Պաշտոնական

Աղավնավանքի և Ձորավանքի մոտակա սարերում հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է ՊՆ ուղղաթիռ

Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհի շիջման աշխատանքներին ներգրավվել է նաև ՊՆ ուղղաթիռ: Այդ մասին ասված է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանի Ֆեյսբուքի էջում։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:32-ին:
 
Հիշեցնենք՝ հունվարի 5-ին, ժամը  08։00-ի սահմաններում ՆԳՆ Փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում հրդեհ է բռնկվել։
 
Ժամը 12:30-ի դրությամբ հրդեհի հավանական դեպքի վայր մեկնած արձագանքման ուժերում ներգրավված է եղել 124 հրշեջ-փրկարար։