Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սուրեն Գրիգորյան
A A
Պաշտոնական

Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանի ասուլիսը միասնական տոմսային համակարգի վերաբերյալ. ուղիղ (տեսանյութ)

Մեկանգամյա տոմսերը, նաև վիճակագրությունը հաշվի առնելով, որ մենք ունենք և վերլուծում ենք, հիմնականում սպառվում են ձեռք բերելուց հետո երեք օրվա ընթացքում, և ամենևին չի ենթադրվում, որ պետք է դրանք շատ երկարաժամկետ լինեն, երբ խոսքը մեկ ուղևորության մասին է: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով QR կոդերի ժամկետների կրճատման հետ կապված քննարկումներին:

Փոխքաղաքապետն ընդգծեց, որ հնարավոր է ձեռք բերել նոր տոմսային փաթեթներ և երկարաժամկետ օգտագործել։

Նա նաև նշել է, որ միասնական տոմսային համակարգին ամբողջովին անցնելուց հետո այդ խնդիրը կլուծվի: