Բացել լրահոսը Փակել լրահոսը
001
A A
Պաշտոնական

Տիգրան Ավինյանը հանդիպել է «Հաղթանակ» թաղամասի բնակիչների հետ

Տասնամյակներ շարունակ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Հաղթանակ» թաղամասի բնակիչները հնարավորություն չեն ունեցել 1990-ականներին իրենց բաժանված հողերի հանդեպ սեփականության իրավունք ստանալ: Երևանի քաղաքապետարանը խնդրի լուծումը գործնական փուլ է տեղափոխել:

Գործընթացին առնչվող խնդիրները քննարկելու նպատակով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է թաղամասի բնակիչների հետ: Ժամանակին այդ հողամասերը բնակիչներն ստացել են սեփականության ակտով, մինչդեռ օրենքի փոփոխությունից հետո այն սեփականության վկայականով փոխարինելու անհրաժեշտություն էր առաջացել:

Հարկ է նշել, որ վերջին երեք տարում հողի սեփականության ակտի հիմքով քաղաքապետի շուրջ 60 որոշում է տրամադրվել: