A
A
Հասմիկ Տոլմաջյանը նշանակվել է Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, որով Հասմիկ Տոլմաջյանը նշանակվել է Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.
Ժնևի Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հասմիկ ՏՈԼՄԱՋՅԱՆԻՆ նշանակել Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ժնև)»,- ասվում է հրամանագրում։