Բացել լրահոսը Փակել լրահոսը
473225277_647035997676863_5199633901027370708_n
A A
Պաշտոնական

Երևանում փոշու կոնցենտրացիայի նվազման տենդենց է դիտվում

Երևան քաղաքում դիտվում է ըստ բաղադրության չտարբերակված փոշու կոնցենտրացիայի նվազման տենդենց:

📉Հունվարի 15-20-ն ընկած ժամանակահատվածում Կենտրոն վարչական շրջանում նախորդող շաբաթվա (հունվարի 8-15) համեմատությամբ փոշու միջին շաբաթական կոնցենտրացիան նվազել է 1.3 անգամ:

🗓️Հոկտեմբեր ամսվա վերջին օրերից սկսած Կենտրոն վարչական շրջանում (Լուսավորիչ-Ագաթանգեղոս խաչմերուկ) փոշու կոնցենտրացիան մշտապես գերազանցել է ՍԹԿ-ն, սակայն հունվարի 19-ին և 20-ին փոշու կոնցենտրացիայի գերազանցում չի դիտվել:

🌫️Փոշու կոնցենտրացիայի ՍԹԿ-ից գերազանցում դիտվել է միայն Նոր Նորք վարչական շրջանում հունվարի 19-ին՝ 1.2 և 20-ին՝ 1.1 անգամ:

🗯️Շենգավիթ և Արաբկիր վարչական շրջաններում փոշու կենցենտրացիայի գերազանցումներ չեն դիտվել:

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ