Բաքվի դատարանը մերժել է Արցախի նախկին ղեկավարների խափանման միջոցի փոփոխության միջնորդությունը
Աջակցիր «Ա1+»-ինՀունվարի 21–ին Բաքվի զինդատարանում շարունակվել է Արցախի նախկին ղեկավարների շինծու դատավարության նախապատրաստական նիստը, որը վարում է դատավոր Զեյնալ Աղաևը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, մեղադրյալներին ապահովել են հայերենի թարգմանիչներով, ինչպես նաև դատապաշտպաններով։
Ընդմիջումից հետո փաստաբանների մեծ մասը միջնորդություն է ներկայացրել կալանքը տնային կալանքով փոխարինելու մասին, ինչը մերժվել է, հայտնում է Minval.az-ը։
Մեղադրանքը ներկայացնում է 6 դատախազ, գրում է APA-ն։
Դատականի նիստում ելույթ են ունեցել այսպես կոչված վկաներից մի քանիսը։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով նախնական նիստը կշարունակվի հունվարի 27-ին։ Վարդանյանը, ով նախկինում Ռուսաստանի քաղաքացի էր, մեղադրվում է մի շարք հոդվածներով, այդ թվում՝ «ահաբեկչության, դրա ֆինանսավորման և Ադրբեջանի սահմանը ապօրինի հատելու համար»։