Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Հրդեհ Միրաքյան փողոցում

Հունվարի 25-ին, ժամը 18:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Միրաքյան փողոցում գտնվող գրասենյակի երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:26-ին, մարվել՝ 20:32-ին: Այրվել են սենյակներից մեկի գույքը, հարակից սենյակի գույքը՝ մասամբ և ջերմահարվել՝ կախովի առաստաղը (16 քմ):