Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Մեկնարկել է ՀՀ բանակի կազմավորման 33-ամյակին նվիրված միջոցառումների շարքը (լուսանկարներ)

Հունվարի 28-ին ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ՀՀ բանակի կազմավորման 33-ամյակին նվիրված միջոցառումների շարքը՝ ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների զինծառայողների շարանցմամբ՝ ռազմանվագախմբի ուղեկցությամբ, որին հաջորդել է պատվոպահակային վաշտի զինծառայողների ցուցադրական դեֆիլեն, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
 
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։