Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ավինյան
A A
Պաշտոնական

Համայնքային երաժշտական, արվեստի և կերպարվեստի դպրոցների աշխատակիցների աշխատավարձը կբարձրանա․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնում է․

2025 թվականի հունվարի 1-ից համայնքային երաժշտական, արվեստի և կերպարվեստի դպրոցների աշխատակիցների աշխատավարձը կբարձրանա շուրջ 30%-ով։
 
Հանդիպելով 26 համայնքային արվեստի դպրոցի տնօրեններին՝ քննարկել ենք ոլորտի զարգացման ուղիները։ Այս կրթօջախներում սովորող 9500 երեխաներն իրենց ուսուցիչների շնորհիվ ստանում են արժեքավոր կրթություն, և մենք պարտավոր ենք գնահատել այդ նվիրված աշխատանքը։
 
Երևանի մշակութային կյանքը շարունակելու է զարգանալ, և մեր աջակցությամբ իրականացվող նախագծերը պետք է ունենան շարունակություն։ Մշակույթի և կրթության ոլորտի առաջընթացը մնում է մեր առաջնահերթություններից մեկը։