A
A
ԱՄՆ նախկին սենատոր Բոբ Մենենդեսը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ նախկին սենատոր Բոբ Մենենդեսը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման՝ Եգիպտոսի և Նյու Ջերսիի գործարարների ծառայությունների դիմաց կաշառքներ, այդ թվում՝ ոսկու ձուլակտոր ստանալու համար․ գրում է Reuters-ը:
Մենենդեսն ազատազրկումը կսկսի կրել հունիսի 6-ին։
Մենենդեսը, որը 18 ու կես տարի ներկայացնում էր Նյու Ջերսին Սենատում և ղեկավարում այդ մարմնի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, հուլիսին մեղավոր ճանաչվեց ծանր հանցագործությունների բոլոր 16 մեղադրանքներում, ներառյալ՝ կաշառակերությունը և խարդախությունը: