
A
A
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է ԱՄՆ-ում ինքնաթիռի և ուղղաթիռի բախման հետևանքով զոհվածների ընտանիքներին
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Վաշինգտոնից ոչ հեռու American Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի և ԱՄՆ զինված ուժերի Black Hawk ուղղաթիռի բախման հետևանքով զոհվածների ընտանիքներին։
«Խորապես վշտացած ենք Վաշինգտոնի մերձակայքում ինքնաթիռի ողբերգական վթարի կապակցությամբ, որը բազմաթիվ կյանքեր է խլել։ Մեր խորին ցավակցություններն ու մխիթարության խոսքերն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և մերձավորներին»,-նշված է ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում։
ԱԳՆ-ից հավելել են, որ Հայաստանը համերաշխ է Միացյալ Նահանգների ժողովրդի հետ։