Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Խոսքի ազատությունը Հայաստանում. ի՞նչ է բացահայտում Ղարիբ Բաբայանի գործը. քննարկում․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Փետրվարի 4-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Խոսքի ազատությունը Հայաստանում. ի՞նչ է բացահայտում Ղարիբ Բաբայանի գործը» թեմայով։
Բանախոսներ՝
✅Աշոտ Մելիքյան՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
✅Զառա Հովհաննիսյան՝ իրավապաշտպան
Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի դասախոս, «Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Ղարիբ Բաբայանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է ատելություն, թշնամանք հրահրելու նպատակով նյութեր տարածելու հոդվածով:
Ղարիբ Բաբայանը ձերբակալվել էր իրանաբնակ ադրբեջանցիների մասնակցությամբ տեսանյութի տարածումից մեկ օր անց։ Քննչական կոմիտեն նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն էր ներկայացրել դատարան։ Դատարանը մերժեց մջնորդությունը։ Ղարիբ Բաբայանն ազատության մեջ է, բայց նրա նկատմամբ ընտրվել է վարչական հսկողություն, և սահմանափակվել է հրապարակային խոսքով հանդես գալը:
Տեսանյութում մի խումբ տղամարդիկ Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն «Ջան, Ղարաբաղ» են երգում ու զվարճանում: Տեսանյութի տարածումից մոտ 12 ժամ անց ԱԱԾ-ն հայտնեց, որ զվարճացող տղամարդիկ Իրանի քաղաքացիներ են, Երևանում են եղել Ամանորին: