Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Շիրակի մազպետը՝ ի պատասխան մսագործ-մսավաճառների (տեսանյութ)

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է մարզի մսագործ- մսավաճառների բողոքի ակցիաներին:Հիշեցնենք, որ նրանց բողոքը կապված է պարտադիր սպանդանոցային մորթի հետ:

Մարզպետն իր խոսքում նշել է , որ ըստ ՀՀ որդեգրած քաղաքանության,  ոչ սպանդանոցային մսի վաճառք չի լինելու՝ ելնելով առաջին հերթին բնակիչների առողջության անվտանգության նկատառումներից: Մարզպետն առանձնացրել է կառավարության այն ծրագրերը,  որոնք աջակցում են սպանդանոցների կառուցմանը, իր խոսքում Առուշանյանը շեշտել է,  որ կառավարությունը կաջակցի նաև համայնքապատկան սպանդանոցների կառուցման ծրագրերին: