
A
A
Մայրաքաղաքի բոլոր հիմնական փողոցներն այս պահին անցանելի են. Քաղաքապետարան
Աջակցիր «Ա1+»-ինՄայրաքաղաքի բոլոր հիմնական փողոցներն այս պահին անցանելի են: Ողջ գիշեր աշխատանքների իրականացմանը ներգրավվել է ընդհանուր թվով 80 հատուկ մասնագիտացված և այլ տեխնիկա, ինչպես նաև 300 աշխատակից:
Այս պահին աշխատանքները շարունակվում են նաև քաղաքի երկրորդական փողոցներում, մայթերում և աստիճանահարթակներին, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։