Ազատանում հիվանդատերը մոխրամանով հարվածել է Գյումրու շտապօգնության բուժակին․ Aravot.am
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր վաղ առավոտյան՝ ժամը 05:00-ի սահմաններում, հերթական բռնության դեպքն է գրանցվել Գյումրու շտապօգնության աշխատակիցներից մեկի նկատմամբ։ Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Ազատան գյուղի բնակիչներից մեկը ծեծել է բուժօգնության մեկնած բուժակ Մհեր Քոլոյանին (լուսանկարում)՝ նրան մարմնական վնասվածքներ պատճառելով։
«Գյումրու շտապ բուժօգնության կայանի» տնօրեն Կարեն Թորոսյանն Aravot.am-ին պատմեց, որ որևէ պատճառ չի եղել միջադեպի․ շտապօգնության բրիգադն առանց ուշացման, ճիշտ ժամանակին հասել է բուժօգնության Ազատանի տարեց բնակչին։
Ըստ Կարեն Թորոսյանի, բուժօգնության կարիք ունեցող տարեց տղամարդու մոտ նկատվել է գիտակցության կորուստ, բուժակը ներարկում կատարելուց հետո առաջարկել է հիվանդատիրոջը նրան արագ տեղափոխել հիվանդանոց, սակայն որդին կտրականապես դեմ է կանգնել։
Բուժակն առաջարկել է բժշկական բրիգադ կանչել։ Այդ տարբերակին ևս դեմ է կանգնել որդին, փոխարենն անակնկալ ձևով հարձակվել ու ծեծել է Մհեր Քոլոյանին, մոխրամանով հարվածել է գլխին, դեմքին, մարմնի տարբեր հատվածներին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2025/02/21/1471387/