A
A
Հայաստանի ֆուտբոլի կանանց թիմը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Ազգերի լիգայում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակը տոնեց Ազգերի լիգայի ընտրական փուլում:
Ազգերի լիգայի ընտրական փուլի երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը Արմավիրի Հակոբ Տոնոյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում մրցեց Ղազախստանի հավաքականի հետ և երկու գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը` սեփականը պահելով անառիկ:
Առաջին խաղակեսի 15-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կազմում աչքի ընկավ Սվետլանա Ղարագյողյանը: Թիմերն ընդմիջման գնացին 1:0 hաշվի պայմաններում: Երկրորդ խաղակեսի 56-րդ րոպեին Օքսանա Պիզլովան, դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը, կրկնապատկեց Հայաստանի հավաքականի առավելությունը:
Հայաստանի կանանց ընտրանին հաջորդ հանդիպումը կանցկանցի ապրիլի 4-ին` հյուրընկալելով Լյուքսեմբուրգին: