
A
A
Ես որպես կին ամենօրյա ռեժիմով թիրախավորվում եմ․ մյուս կողմից պետք է պաշտպանեմ այլ կանանց իրավունքները․ ՄԻՊ
Աջակցիր «Ա1+»-իննահիտ Մանասյանը մարտի 7-ին՝ Կանանց միջազգային օրվան ընդառաջ, մասնակցել և հիմնական ելույթով է հանդես եկել «Կանանց ձայները մշակութային բազմազանության մեջ. ուժի և ստեղծագործականության տոն» միջոցառմանը, որը համատեղ կազմակերպել էին Հայաստանում Իսպանիայի դիվանագիտական գրասենյակն ու «Դեպի Հայաստան» համահայկական հասարակական կազմակերպությունը:


«Ես շատ հետաքրքիր իրավիճակում եմ այս պահին, քանի որ մի կողմից ինքս եմ որպես կին ամենօրյա ռեժիմով թիրախավորվում հանրային միջավայրում, մյուս կողմից` պետք է այնքան ուժեղ լինեմ, որ իմ հետ մեկտեղ պաշտպանեմ նույն խնդիրներին բախվող այլ կանանց իրավունքներն ու խթանեմ այնպիսի միջավայրի ձևավորումը, որը զերծ կլինի որևէ տեսակի խտրական երևույթից: Ուստի հրաշալի հասկանում եմ յուրաքանչյուրիդ և այն խնդիրները, որոնց բախվում եք Ձեր գործունեության համատեքստում: Սեռով, արտաքին հատկանիշներով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդականերում: Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների ու դառնում ատելության խոսքի, այդ թվում՝ առցանց ատելության խոսքի թիրախ: Սա երևույթ է, որին բախվող կանայք չպետք է ընկրկեն, այլ համատեղ ուժերով պետք է պայքարենք վերջինիս վերացման ու հաղթահարման նպատակին հասնելու համար», - ասել է Պաշտպանը:

«Մեր հասարակությունում առկա են կանանց և տղամարդկանց կանխորոշված դերեր, աշխատանքի տեսակներ, որոնք միայն տղամարդիկ կարող են կատարել, կամ հակառակը՝ միայն կանայք։ Այս մոտեցումները փոխանցվում են, այդ թվում՝ կրթական համակարգի միջոցով: Մենք պետք է փոխենք այս մոտեցումները մեր հասարակությունում, իսկ դրա համար պետք է բարեփոխել կրթական ամբողջ համակարգը»,- նշել է Պաշտպանը:


«Բոլոր խնդիրները հաղթահարելու և մեր հասարակությունում իրական արժեքներ ձևավորելու համար մենք պետք է միասնական լինենք՝ պայքարելով վերոնշյալ բացասական երևույթների դեմ»,- շեշտել է Անահիտ Մանասյանը:

Միջոցառման շրջանակում անցկացվել է նաև պանելային քննարկում՝ «Ստեղծագործ ձայներ առաջնորդության մեջ․ առաջնորդ կանայք փոխում են աշխարհը» խորագրով:
Խոսնակներն էին՝ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհան, ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը, նկարչուհի, արվեստագետ Արմինե Թումանյանը, «Հայ մշակութային և գիտական ընկերակցություն» hիմնադրամի տնօրեն Լուսինե Քասարջյանը և «էներգախնայողության աջակցման հիմնադրամ» ՀԿ-ի տնօրեն Աստղինե Պասոյանը:
Քննարկման մոդերացիան իրականացրել է Հայաստանում Իսպանիայի Թագավորության դեսպանության գրասենյակի գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Կոնեսա Սանչոն: