Բացել լրահոսը Փակել լրահոսը
483843382_1287935623331644_8225374747914110031_n
A A
Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ:
 
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵԽ գործընկերությանը, կազմակերպության աջակցությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր:
 
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը և տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցերի։