Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես

Նոր պոչատար պոչամբարում . ԶՊՄԿ-ի խոշոր ներդրումը (տեսանյութ)

ԶՊՄԿ-ում շարունակում են իրականացվել ձեռնարկության արդիականացմանն ուղղված ներդրումային ծրագրեր: Այս անգամ խոսքը վերաբերում է բնապահպանական ռիսկերի նվազեցման հերթական լայնածավալ նախագծերին:

Նախատեսվում է ԶՊՄԿ-ի պոչամբարային տնտեսության տարածքում կառուցել լիովին նոր ու ժամանակակից չափորոշիչներով պոչատար խողովակաշար: Դրա նպատակն է կանխել և հնարավորինս կառավարելի դարձնել բնապահպանական ռիսկերը:

Բացի դրանից՝ կոմբինատում ծրագրել են կառուցել խտացուցիչ համակարգ, որը թույլ կտա էականորեն կրճատել տեխնիկական ջրի ծախսը, հետևաբար պոչամբար մղվող պոչանքի ծավալը։