
A
A
Թրամփը յոթ դաշնային գործակալությունները, այդ թվում՝ USAGM-ը կրճատելու հրամանագիր է ստորագրել
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յոթ դաշնային գործակալությունները կրճատելու հրամանագիր է ստորագրել։
Կրճատման ենթակա գործակալությունների թվում նաև ԱՄՆ գլոբալ լրատվամիջոցների գործակալությունն է (USAGM), որը վերահսկում է «Ազատություն ռադիոկայան» և «Ամերիկայի ձայն» լրատվամիջոցները։
Հրամանագիրը ստորագրվել է մարտի 14-ի ուշ երեկոյան, և այն վերաբերում է նաև անօթևանների, աշխատանքային վեճերի և համայնքների զարգացման հարցերով զբաղվող գործակալություններին։
Հրամանի հրապարակման օրվանից 7 օրվա ընթացքում գործակալության ղեկավարները պետք է հրամանի կատարման մասին հաշվետվություն ներկայացնեն Կառավարման և բյուջեի գրասենյակի տնօրենին։