
ROG Strix SCAR 16-ի, SCAR 18-ի և ROG Flow Z13 2025-ի նախավաճառքը սկսվել է
Աջակցիր «Ա1+»-ին2025 թվականին ASUS բրենդը ROG Flow Z13 խաղային պլանշետը բոլորովին նոր մակարդակի հասցրեց։
ROG Flow Z13 (GZ 302) կարևոր թարմացում է ստացել․ արտադրողները տեղադրել են առաջադեմ AMD Ryzen AI Max+ 390 պրոցեսորը՝ RDNA 3.5 գրաֆիկական միջուկներով։
Արդյունքում օգտատերերը ստանում են ոչ միայն խաղային պլանշետ, այլ ամենածանր հավելվածների համար նախատեսված սարք։ Միևնույն ժամանակ տրանսֆորմեր-պլանշետի դիզայնը թույլ է տալիս այն օգտագործել որպես խաղային պլանշետ, սովորական նոթբուք և համակարգիչ։
Եկեք մանրամասն դիտարկենք այս նորարարական սարքի բոլոր հատկանիշները:
Կոնստրուկցիան և դիզայնը
ASUS ROG Flow Z13-ը սովորական խաղային պլանշետներից առանձնանում է ոչ միայն ֆունկցիոնալությամբ, այլև իր բացառիկ դիզայնով։ Այն ունի փոքր անցքերով հետևի վահանակ և պատուհան, որի միջոցով կարելի է տեսնել ներսի բաղադրիչները:
Տրանսֆորմեր-պլանշետը բավականին շարժական է, հատկապես հաշվի առնելով հզոր պրոցեսորը և հովացման առաջադեմ համակարգը: Կորպուսն ընդամենը 12 մմ հաստություն ունի, իսկ քաշը՝ 1,2 կգ է։ Ներկառուցված տակդիրը թույլ է տալիս պլանշետը տեղադրել մինչև 170 աստիճանի անկյան տակ, ինչը հարմար է տեսանյութեր դիտելու կամ որպես խաղային պլանշետ օգտագործելու դեպքում:
ROG Flow Z13-ն ունի յուրահատուկ ստեղնաշար, որն ամրացվում է պլանշետին մագնիսների միջոցով: Սա այն վերածում է նոթբուքի, որի վրա կարող եք տպել՝ կարգավորելով էկրանի անկյունը: Օգտատերերը կարող են նաև անջատել ստեղնաշարը և անցնել պլանշետի ռեժիմի: Սենսորային էկրանի շնորհիվ ROG Flow Z13-ը դառնում է հարմար գործիք գրաֆիկական դիզայնի, ստիլուսի միջոցով ուրվագծեր անելու կամ փաստաթղթերը ստուգելու համար:
Աշխատանքային օրվանից հետո կարող եք պլանշետը տեղադրել ուղղահայաց, միացնել գեյմփադը և գործարկել ձեր սիրած խաղը՝ ROG Flow Z13-ը վերածելով շարժական խաղային պլանշետի: Առավելագույն արդյունավետության համար կարող եք միացնել XG Mobile-ը՝ արտաքին գրաֆիկական մոդուլը և այն վերածել հզոր ստացիոնար համակարգչի, որը կարող է աշխատել ծանրաբեռնվածության տակ:
Ներ սերնդի AMD պրոցեսոր
Նոր AMD Ryzen AI Max 390 պրոցեսորը իսկական տեխնոլոգիական առաջընթաց է, որը փոխում է բջջային չիպերի ստանդարտները:
Չիպլետային ճարտարապետությունը միավորում է 16 միջուկ՝ ապահովելով հավասարակշռություն բազմաբնույթ առաջադրանքների և էներգիայի սպառման միջև: Ի տարբերություն աշխատասեղանի պրոցեսորների, Ryzen AI Max+ 395-ն աշխատում է ավելի ցածր էներգիայի սպառմամբ՝ պահպանելով գերազանց հաշվողական հզորությունը: Հենց դրա շնորհիվ սա իդեալական պրոցեսոր է հզոր գերշարժական սարքերի համար, ինչպիսիք են ASUS ROG Flow Z13-ը:
Հիմնական առավելություններից մեկը RDNA 3.5 ճարտարապետության վրա ինտեգրված Radeon 8060S գրաֆիկան է: Այս գրաֆիկական չիպը, որը պարունակում է 32 հաշվողական միավոր, հզորությամբ մոտ է դիսկրետ Radeon RX 7600 XT գրաֆիկական քարտին: Ի տարբերություն ինտեգրված գրաֆիկական լուծումներով «ավանդական» շարժական պրոցեսորների, Radeon 8060S-ն ի վիճակի է ցածր էներգիայի սպառման դեպքում ապահովել խաղերի պատշաճ կատարումը: Լրացուցիչ առավելությունը կենտրոնական և գրաֆիկական պրոցեսորների համար մինչև 128 ԳԲ միասնական հիշողությունն է: Հիշողությունը բաշխվում է ավտոմատ կերպով՝ կախված առաջադրանքներից կամ օգտագործողի հայեցողությամբ:
50 TOPS նեյրոնային բլոկի շնորհիվ սարքը ստացել է Copilot+ PC սերտիֆիկացում և կարող է օգտագործել ներկառուցված AI գործիքներ։ Արդյունքում, այն ամենահզոր շարժական չիպերից մեկն է, որը կարող է աշխատել ինչպես շարժական, այնպես էլ ստացիոնար ռեժիմում՝ միանալով դիսկրետ գրաֆիկային:
Էֆեկտիվ հովացման համակարգ
Տրանսֆորմեր-պլանշետի առանձնահատկություններից է չժանգոտվող պողպատից և պղնձից պատրաստված գոլորշիացման խցիկը: Այն ընդգրկում է մայր տախտակի 54%-ով ավելի մեծ տարածություն, քան նախորդ սերնդի մոդելներում, ինչը թույլ է տալիս արդյունավետ հեռացնել ջերմությունը հիմնական բաղադրիչներից՝ առանց սարքի չափը մեծացնելու:
Պլանշետի ֆորմ ֆակտորի հիմնական առավելությունն այն է, որ ջերմություն արտահանող բոլոր տարրերը գտնվում են էկրանի հետևում, այլ ոչ թե ստեղնաշարի տակ, ինչպես նոթբուքերում: Սա ապահովում է սառը օդի ավելի լավ հոսք և նվազեցնում կորպուսի տաքացումը: Երկրորդ սերնդի երկու Arc Flow օդափոխիչներն ապահովում են օդի օպտիմալ հոսք, մինչդեռ ծայրահեղ բարակ ռադիոատորի ճաղերը նպաստում են ջերմության արագ արտահոսքին:
Մուլտիմեդիայի և խաղերի համար շարժականություն
ROG Flow Z13 (GZ302) -ը կարող է հուսալի և շարժական օգնակալ դառնալ, հատկապես, եթե աշխատում եք ռեսուրսներ պահանջող հավելվածների հետ: Ընդլայնված AMD Ryzen AI Max+ 395 պրոցեսորի և ինտեգրված Radeon 8060S գրաֆիկայի շնորհիվ այն կարող է ոչ միայն գործարկել ժամանակակից խաղեր, այլև կատարել այնպիսի մասնագիտական առաջադրանքներ, ինչպիսիք են գրաֆիկական դիզայնը, տեսանյութերի խմբագրումը և AI հավելվածներում աշխատանքը:
Դիզայնը թույլ է տալիս Flow Z13-ն օգտագործել տարբեր ռեժիմներում: Սարքը խաղային պլանշետից հեշտությամբ վերածվում է ստեղնաշարով շարժական նոթբուքի, իսկ անհրաժեշտության դեպքում այն կարող է օգտագործվել որպես լիարժեք ստացիոնար համակարգիչ։
Արդյունքում ROG Flow Z13-ը հարմար է ոչ միայն գեյմերների համար․ այն նաև կծառայի այն օգտատերերին, որոնք փնտրում են հզոր, կոմպակտ և նորարարական սարք։
Strix SCAR 16 և SCAR 18՝ զգալի առավելություն ցանկացած վիրտուալ ճակատամարտում
Նոր ROG Strix SCAR 16 և SCAR 18 (2025) նոթբուքերը գեյմերներին և մասնագետներին առաջարկում են հզոր և նորարար սարք, որն աչքի է ընկնում իր առաջադեմ հատկություններով և կառուցվածքի որակով: Այս նոթբուքերը հագեցված են Intel® Core™ Ultra 9 275HX պրոցեսորով և 175 Վտ հզորության սահմանով NVIDIA GeForce RTX 5090 GPU-ով, ինչն ապահովում է աննախադեպ արտադրողականություն: Մինչև 64 ԳԲ DDR5 հիշողության և մինչև 4 ՏԲ PCIe 4.0 կուտակիչով հագեցած Strix SCAR շարքը ապահովում է հավելվածների և խաղերի արագ գործարկում և սահուն կատարում բազմաբնույթ առաջադրանքներում:
ROG Strix SCAR շարքի հիմնական հատկանիշներից մեկը ROG Nebula HDR էկրանն է՝ QHD (2560x1600) կետայնությամբ և 240 Հց թարմացման արագությամբ: Մինի լուսադիոդային լուսավորությամբ հագեցած էկրանն ապահովում է պայծառ, հստակ պատկեր՝ բարձր կոնտրաստով և գունային խորությամբ: Համադրված NVIDIA-ի վերջին տեխնոլոգիաների հետ, ինչպիսիք են DLSS 4-ը և ճառագայթների հետագծումը, խաղերի վիզուալ պատկերը դառնում է իսկապես ցնցող: Նոր մոդելների տարբերակիչ առանձնահատկությունը Ambient Contrast Ratio (ACR) ժապավենի երկու շերտի ավելացումն է, որը նվազեցնում է արտացոլումը և ապահովում 4,5 անգամ ավելի լավ ցայտագունություն:
Հատկանշական է նաև նոթբուքի դիզայնը։ Պատյանն ունի գունագեղ RGB լուսավորություն ամբողջ պարագծով և յուրահատուկ դիզայն, որը թույլ է տալիս հեշտությամբ հասնել ներսի բաղադրիչներին՝ արդիականացման և սպասարկման համար: Գունագեղ հետին լուսավորությունից բացի ներդրվել է նոթբուքի կափարիչի AniMe Vision էկրանը, որն առաջին անգամ ներկայացվել է Zephyrus շարքում, իսկ այժմ այն նաև հասանելի է ROG Strix SCAR-ում: Սա թույլ կտա հետագայում անհատականացնել սարքը և ընտրել նախապես տեղադրված անիմացիաներից, ներմուծված GIF-երից կամ օգտատիրոջ անիմացիաներից մեկը:
Հովացման նորարարական համակարգը՝ հեղուկ մետաղյա ջերմային ինտերֆեյսով և գոլորշիացման խցիկի վերևի և ներքևի մասում տեղադրված ռադիատորով, ապահովում է ջերմության արդյունավետ ցրում՝ թույլ տալով սարքին հանգիստ և կայուն աշխատել նույնիսկ ծանրաբեռնվածության դեպքում:
ROG Strix SCAR 16 և SCAR 18-ը (2025) մաքսիմալ արտադրողականություն և հարմարավետություն առաջարկող տեխնոլոգիական գագաթնակետն է այն օգտատերերի համար, ոիրոնք ցանկանում են հասնել ավագույն չափանիշներին թե՛ խաղերում, թե՛ պրոֆեսիոնալ աշխատանքում:
Նշենք, որ ROG Elite հավատարմության ծրագիրը դեռևս գործում է ROG արտադրանքի բոլոր հաճախորդների համար:
ROG Elite-ը ASUS-ի «Republic of Gamers» շարքի հաճախորդների համար նախատեսված հավատարմության ծագիր է։ Այն տրամադրում է եզակի առավելություններ և բացառիկ առաջարկներ ROG խաղերի սիրահարների համար՝ ստեղծելով բրենդի նվիրված երկրպագուների համայնք:
ROG Elite անդամակցությունն ապահովում է հետևյալ առավելությունները.
- Բացառիկ առաջարկներ և զեղչեր. ծրագրի անդամներին հասանելի են հատուկ զեղչեր և բացառիկ առաջարկներ ROG ապրանքների համար:
- Նոր ապրանքներ գնելու վաղ հնարավորություն. ծրագրի անդամները կարող են լինել առաջինը, ով կստուգի նոր ROG սարքերը և աքսեսուարները:
- Միջոցառումների մասնակցությունը. ծրագիրը ապահովում է ROG-ի կողմից կազմակերպված փակ միջոցառումներին, մրցաշարերին և շնորհանդեսներին մասնակցելու հնարավորություն:
- Պարգևներ և բոնուսներ. գնումների և համայնքի կյանքում ակտիվ մասնակցության համար օգտատերերը ստանում են բոնուսային միավորներ, որոնք կարող են փոխանակվել մրցանակներով և նվերներով:
- Անհատականացված առաջարկներ. անհատականացված առաջարկություններ և ակցիաներ՝ հիմնված օգտատերերի նախասիրությունների և գնումների պատմության վրա:
ROG Elite հավատարմության ծրագիրը հիանալի հնարավորություն է «Republic of Gamers» ապրանքանիշի երկրպագուների համար, քանի որ իրենք կարող են առավելագույն օգուտ և հաճույք ստանալ ROG ապրանքներ օգտագործելուց: Միացեք խաղային համայնքին և վայելեք բացառիկ արտոնություններն ու առաջարկները: